Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել <<Աղետների դիմակայության օր>> խորագիրը կրող միջոցառմանը

06.12.2018

 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Արմավիր քաղաքի հրապարակում ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացված <<Աղետների դիմակայության օր>> խորագիրը կրող միջոցառմանը` նվիրված 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին:

Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ Հովհաննես Մարգարյանի ուղեկցությամբ մարզպետը ծանոթացել է միջոցառման շրջանակներում ցուցադրված հրշեջ-փրկարարական տեխնիկային և գույք-սարքավորումներին, որոնցով վերազինման արդյունքում, վարչության պետի հավաստմամբ, ավելի է բարձրացրել ծառայության արձագանքման օպերատիվությունը և հրշեջ փրկարարների կողմից կատարվող փրկարարական աշխատանքների արդյունավետությունը:

Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել է, որ մարզի բոլոր ուսումնական հաստատություններում, զորամասերում և մի շարք այլ կառույցներում անցկացվում են դասընթացներ՝ <<Ինչ է երկրաշարժը>>, <<Ինչպես վարվել երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո>> թեմաներով, որպեսզի ազգաբնակչությունը տեղեկացված լինի տարերային աղետի ժամանակ իր հիմնական գործողությունների մասին:

Բարձր գնահատելով նմանօրինակ ուսումնավարժական միջոցառումների իրականացումը և կարևորելով մարզային փրկարարական վարչության տեխնիկական հագեցվածությունը` մարզպետը նշել է. <<Ցանկալի է, որ այն, ինչին ականատես եղանք այստեղ, հենց ցուցադրության մակարդակով էլ ներկայացվի և կիրառության անհրաժեշտություն երբևէ չլինի: Ինչ խոսք, եթե տեխնիկայի նման հագեցվածությունը լիներ երկրաշարժի ժամանակ, շատ մարդկային կյանքեր կփրկվեին>>:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28