Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

13.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է մարզի 16 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերին համարժեք պարզաբանումներ տալու և լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի մի շարք ոլորտների պատասխանատուներ:

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են քաղաքաշինական, սոցիալ-կենցաղային և անձնական բնույթի հարցերով:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից համապատասխան ընթացք է տվել մարզպետարանի իրավասության տիրույթում և հնարավորությունների շրջանակում գտնվող բոլոր հարցերին: Իսկ լրացուցիչ ուսումնասիրության և այլ կառույցների հետ քննարկման ենթակա հարցերն էլ նա վերցրել է իր անմիջական հսկողության տակ` հանձնարարելով համապատասխան պաշտոնյաներին զբաղվել դրանց լուծմամբ:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28