Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել <<Զվարթնոց>> ՀԱՅ ԵՐԳԻ 2018-2019 թվականների մրցույթ-փառատոնի մեկնարկն ազդարարող միջոցառմանը

19.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ներկա է գտնվել <<Զվարթնոց Վերածնունդ>> հիմնադրամի կողմից Արմավիրի մարզում <<Զվարթնոց>> ՀԱՅ ԵՐԳԻ 2018-2019 թվականների մրցույթ-փառատոնի մեկնարկն ազդարարող միջոցառմանը:

Հայ դասական, հոգևոր, ժողովրդական երգի պահպանում և տարածում ծրագրի շրջանակում 2011 թվականից իրականացվող մրցույթ-փառատոնի նպատակն է ոչ ֆորմալ կրթությամբ հատկապես երաժշտական կրթություն չունեցողների և նյութապես անապահով պատանիների շրջանում սերմանել ու պահպանել հայկական երգն ու երաժշտությունը:

Ողջունելով մրցույթ-փառատոնի մասնակիցներին և կարևորելով ծրագրի իրականացման գաղափարը` մարզպետ Համաբարձում Մաթևոսյանն իր խոսքում նշել է.<<Արմավիրն հնամենի այն մայրաքաղաքներց է, որտեղ ավանդաբար իրականացվել են ինչպես պատմական, այնպես էլ բազմաթիվ մշակութային ճանաչողական միջոցառումներ: Եվ պատահակն չէ, որ այս փառատոնի մեկնարկը տրվում է Արմավիրի մարզից:

Վստահաբար փաստում եմ, որ նմանատիպ միջոցառումները խթանում են ազգային մշակույթի զարգացումը, նպաստում են մեր ժողովրդի մշակութային դարավոր ավանդների ամրապնդմանը, որի առաքելությունը նաև հոգևոր արժեքների պահպանումն ու վերածնունդն է Հայաստանում և սփյուռքում: Եվ, որ ամենակարևորն է, նմանատիպ միջոցառումները նախանշում են ազգային հոգևոր զարթոնքի լուսավոր ուղին:

Մաղթենք ծրագրի կազմակերպիչներին և մեզ ստեղծարար գաղափարների իրականացմանը միտված արդյունավետ աշխատանք` հանուն մեր երազած և արդեն իսկ իրականություն դարձած նոր Հայաստանի պետականության գաղափարական և հոգևոր հիմքերի ամրապնդման>>:

Հավելենք, որ մրցույթ-փառատոնին Արմավիրի մարզային փուլին կմասնակցի ութ տարեկանից բարձր շուրջ 280 անձ, իսկ եզրափակիչ փուլ կանցնի մասնակիցների լավագույն տասնյակը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28