Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

19.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր հրավիրվել է ներքին աուդիտի կոմիտեի 23-րդ նիստը, որը վարել է Արմավիրի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Նիստին մասնակցել են ներքին աուդիտի կոմիտեի անդամներ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը (խորհրդակցական ձայնի իրավունքով), ներքին աուդիտի բաժնի պետ, կոմիտեի քարտուղար Արայիկ Հակոբյանը, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Լիաննա Հարությունյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում քննարկվել են «Բաղրամյան միջնակարգ դպրոց» (Վաղարշապատի տ.), «Գեղակերտի միջնակարգ դպրոց», «Մերձավանի միջնակարգ դպրոց», «Մուսալեռի միջնակարգ դպրոց», «Վաղարշապատի N1 հիմնական դպրոց», «Տարոնիկի միջնակարգ դպրոց», «Մրգաստանի միջնակարգ դպրոց» «Դաշտի միջնակարգ դպրոց», «Արևիկի միջնակարգ դպրոց», «Այգեշատի միջնակարգ դպրոց», «Տալվորիկի միջնակարգ դպրոց», «Երվանդաշատի միջնակարգ դպրոց», «Բագարանի միջնակարգ դպրոց», «Լեռնագոգի միջնակարգ դպրոց», «Բաղրամյանի միջնակարգ դպրոց» (Բաղրամյանի տ.), «Արտամետի միջնակարգ դպրոց», «Վաղարշապատի N6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներում իրականացված ներքին աուդիտի աշխատանքների արդյունքները` աուդիտորական հաշվետվությունները և եզրակացությունները:

Մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Արայիկ Հակոբյանն ամփոփ հաշվետվությամբ ներկայացրել է դպրոցներում իրականացված աուդիտի արդյունքում արձանագրված թերությունները և խախտումները: Ներկայացված տվյալների հիման վրա ներքին աուդիտի կոմիտեն կնախապատրաստի համապատասխան առաջարկությունների, դիտողությունների և կարգապահական տույժերի մասով արձանագրություն:

Ամփոփելով օրակարգային հարցերի քննարկումը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը դպրոցների տնօրեններին հորդորել է ամենայն լրջությամբ վերաբերվել իրենց կողմից իրականացվող գործառույթներին` հետագա աշխատանքի ընթացքում բացառելով ցանկացած բնույթի խախտում և թերացում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49