Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հանդիպել է վերամշակող ձեռնարկությունների պատասխանատուների և չրագործների հետ

25.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել մարզի մի շարք վերամշակող ձեռնարկությունների պատասխանատուների և չրագործների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:

Գործարարների հետ հիմնականում քննարկվել են հարկային քաղաքականությանը և արտադրանքի իրացմանը վերաբերող հարցեր: Մարզպետը պատրաստակամություն է հայտնել նրանց մտահոգությունները ներկայացնել պատկան գերատեսչություններին և փորձել դրանց հնարավոր լուծում տալ:

Գործարարների հետ Համբարձում Մաթևոսյանը պայմանավորվածություն է ձեռք բերել հաճախակի դարձնել նման հանդիպումները` ոլորտում առկա հարցերն օր առաջ վեր հանելու և դրանց լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58