Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին

28.12.2018

Ամանորին ընդառաջ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել և նվերներ է հանձնել մարզի երկկողմանի ծնողազուրկ 28 երեխայի:

Ջերմորեն ողջունելով փոքրիկներին և նրանց խնամակալներին` մարզպետը վստահեցնել է, որ նրանք միշտ գտնվելու են պետական հոգածության ներքո: Նա իր խոսքում ընդգծել է, որ որպես մարզային իշխանության պատասխանատու` միշտ լինելու է նրանց կողքին` պատրաստ ընդառաջելու յուրաքանչյուր խնդիրի լուծմանը:

Համբարձում Մաթևոսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել է նաև երեխաներին` ցանկանալով, որ նրանց մանկական ու մաքրամաքուր երազանքներն իրականություն դառնան: 2019 թվականն էլ թող միայն ուրախություն, խինդ ու ծիծաղ պարգևի բոլորին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25