Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամաս

28.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամաս:

Զորամասի Հրամանատար Արթուր Երոյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է հաստատությունում, ծանոթացել ընդհանուր պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասներով:

Իսկ արդեն ճաշի սեղանի շուրջ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է զինծառայողներին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Այնուհետև շնորհավորելով զորամասի հրամանատարական կազմին և զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ` մարզպետը ցանկացել է, որ խաղաղության պայմաններում, պատվով և անփորձանք շարունակեն կատարել հայրենիքի պաշտպանի իրենց պարտականությունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49