Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

467 մլն 70 հազ. դրամ` Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող 21 ծրագրի իրականացման համար

10.01.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման և այլ նպատակներով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։

ՀՀ Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող 21 ծրագրի իրականացման նպատակով 2018 թվականին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և մարզպետարանին հատկացվել է 467 մլն 70 հազ. դրամ, որի շրջանակներում մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը կիրականացվեն նորքոնշյալ աշխատանքները.

1. Էջմիածին քաղաքի կոյուղագծի ընդլայնում` 70 մլն 400 հազ. դրամ (ծրագրի արդյունքում համայնքի Արամ Մանուկյան թաղամասերի շուրջ 800 բնակելի տներ և տնամերձեր կմիանան ջրահեռացման ընդհանուր համակարգին):
2. Ալաշկերտ համայնքի ոռոգման նպատակով խորքային հորի վերականգնում` 5 մլն 400 հազ. դրամ (ծրագրի արդյունքում կոռոգվեն 50-60 տնտեսության շուրջ 45 հա պտղատու և խողողի այգիներ):
3. Ամասիա համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգում` 3 մլն 330 հազ. դրամ (ծրագրի արդյունքում համայնքի 50 տնտեսություն կունենա որակյալ խմելու ջուր):
4. Արմավիր համայնքի խմելու ջրագծերի ներքի ցանցի կապիտալ կառուցում` 40 մլն դրամ (ծրագրի արդյունքում ամբողջությամբ կբարելավվի համայնքի խմելու ջրամատակարարման ներքին ցանցը, կկրճատվի էլեկտրաէներգիայի ծախսը և շուրջ 670 տնտեսություն կապահովվի որակյալ ջրամատակարարմամբ):
5. Բերքաշատ համայնքի խմելաջրի ցանցի հիմնանորոգում` 29 մլն 100 հազ. դրամ (ծրագրի արդյունքում համայնքի 100 տնտեսություն կունենա որակյալ խմելու ջուր):
6. Գետաշեն համայնքի խմելաջրի ներքին ցանցի կապիտալ վերանորոգում` 45 մլն դրամ (ծրագրի արդյունքում համայնքի 490 տնտեսությունը կունենա որակյալ խմելու ջուր):
7. Լուկաշին համայնքի հանրակացարանի շենքի խմելու ջրի ցանցի վերանորոգում եւ կոյուղու կառուցում` 21 մլն դրամ (ծրագրի արդյունքում 80 ընտանիք կունենա մշտական խմելու ջուր և կոյուղի):
8. Հացիկ համայնքում խմելաջրի նոր խորքային հորի հորատում և շահագործում` 16 մլն դրամ:
9. Նոր Արտագերս համայնքի խմելաջրի ջրագծերի ներքին ցանցի նորոգում` 9 մլն 350 հազ դրամ (ծրագրի արդյունքում 350 տնտեսություն կունենա որակյալ խմելու ջուր):
10. Նորապատ համայնքի 11-րդ փողոցի կոյուղագծի ներքին ցանցի կառուցում` 8 մլն դրամ (ծրագրի արդյունքում 30 տնտեսություն կունենա կոյուղի):
11. Շենավան համայնքի խմելու ջրի ներհամայնքային համակարգի վերանորոգում` 52 մլն դրամ (ծրագրի արդյունքում համայնքի 380 տնտեսությունը կապահովվի որակյալ խմելու ջրով):
12. Ջանֆիդա համայնքի խմելու ջրագծի 25 կմ ներքին ցանցի հիմնանորոգում` 18 մլն դրամ (ծրագրի արդյունքում համայնքի 720 տնտեսությունը կունենան որակյալ խմելու ջուր):
13. Այգեշատ (Վաղ.) համայնքի ոռոգման համակարգի ներքին ցանցի վերանորոգում` 14 մլն 550 հազ. դրամ (ծրագրի արդյունքում համայնքի տնամերձ հողամասերի ոռոգման խնդիրն ամբողջությամբ կլուծվի):
14. Ապագա համայնքի ոռոգման ջրի պոմպակայանի և միջտնտեսային ցանցի կառուցում` 21 մլն 600 հազ. դրամ (ծրագրի արդյունքում շուրջ 130 տնտեսության 150 հա վարելահող կապահովվի մշտական ոռոգման ջրով):
15. Առատաշեն համայնքում խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում` 40 մլն դրամ:
16. Խորոնք համայնքի խմելաջրի ջրագծի ներքին ցանցի մասնակի կառուցում` 6 մլն 290 հազ. դրամ (ծրագրի արդյունքում համայնքի 90 տնտեսություն կունենա շուրջօրյա որակյալ խմելու ջուր):
17. Ծաղկալանջ համայնքի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում` 34 մլն դրամ (ծրագրի արդյունքում համայնքի 307 տնտեսությունը կունենան շուրջօրյա որակյալ խմելու ջուր):
18. Նորակերտ համայնքի ոռոգման ջրատարի նորոգում` 3 մլն դրամ (ծրագրի արդյունքում շուրջ 200 տնտեսության 20 հա տնամերձ հողատարածք կապահովվի մշտական ոռոգման ջրով):
19. Հուշակերտ համայնքի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում` 9 մլն դրամ (ծրագրի արդյունքում համայնքի 242 տնտեսությունը կապահովվի որակյալ խմելու ջրով):
20. Շենիկ համայնքի ոռոգման ցանցի խողովակաշարի 3 կմ հատվածի միացում մայր ջրանցքին` 9 մլն 800 հազ. դրամ (ծրագրի արդյունքում 250 տնտեսության շուրջ 33 հա տնամերձ հողատարածք կապահովվի մշտական ոռոգման ջրով):
21. Վանանդ համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգում` 11 մլն 250 հազ. դրամ (ծրագրի արդյունքում 240 տնտեսության շուրջ 24 հա տնամերձ հողատարածք կապահովվի մշտական ոռոգման ջրով:

Հավելենք, որ կառավարության համապատասխան որոշմամբ Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում ևս 1 մլն 120 հազ. դրամ է հատկացվել մարզպետարանին` Տալվորիկ համայնքի խմելու ջրի պոմպի և շարժիչի ձեռքբերման նպատակով:

ՀՀ Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ տեղեկանքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով` http://armavir.mtad.am/urgent/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58