Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում տեղի է ունեցել կուրսանտներին վկայագրեր հանձնելու հանդիսավոր միջոցառումը

10.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարության Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամաս` ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան զինվորականների հետ մասնակցելու ուսումնական գործընթացն ավարտած կուրսանտներին վկայագրեր հանձնելու հանդիսավոր միջոցառմանը:

Ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվում և գնահատվում են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով և մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքները: Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած և կրտսեր հրամանատարների ու մասնագետների որակավորում ստացած կուրսանտները համալրում են զինված ուժերի ստորաբաժանումները:

Ողջունելով մասնագիտական որակավորում ստացած զինծառայողներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ ուսումնական զորամասում նրանց ձեռք բերած ռազմական գիտելիքները միայն նպաստելու են հայրենիքի սահմաններն անառիկ պահելուն և հետագա ծառայությունը լավագույնս կազմակերպելուն: Նա իր շնորհակալությունն է հայտնել նաև զորամասի հրամանատարական կազմին` իրենց տարիների փորձն ու հմտությունները կուրսանտներին փոխանցելու համար` վստահեցրելով. <<Մենք էլ մեր հերթին կանենք առավելագույնը՝ մեր երկիրը շենացնելու և ձեր ծառայությանը արժանին մատուցելու համար>>:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58