Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների` այս տարվա առաջին ընդունելությունը

10.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների` այս տարվա առաջին առաջին ընդունելությունը, որին մասնակցել է մարզի 5 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տեղում քննարկելու և լուծման տարբերակներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի տարբեր ոլորտներ ներկայացնող պատասխանատուներ:

Ընդունելությանը հերթագրված քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են աշխատանքով ապահովելու և դրամական աջակցություն տրամադրելու խնդրանքով: Հարց է եղել նաև հիդրոպոն կանաչ ԿԴ տեսակի անասնակերի արտադրության ծրագրին ծանոթանալու և մարզպետարանում հանդիպում կազմակերպելու թույլտվության վերաբերյալ, որին համապատասխան լուծում է տրվել:

Դրամական աջակցության համար դիմած քաղաքացիներին էլ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է, որ մարզպետարանի ֆինանսական համապատասխան միջոցների բացակայությամբ պայմանավորված այժմ հնարավոր չէ դրամական աջակցություն տրամադրել: Իսկ աշխատանքով ապահովելու հարցով դիմած քաղաքացիների տվյալները հաշվառվել են` համապատասխան աշխատատեղի առկայության դեպքում ընդառաջելու նպատակով:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25