Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների հասարակական զուգարանների սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված հարցեր

10.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզի գազալցակայանների և բենզալցակայանների պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը, քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Հովհաննիսյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նախորդ տարվա ավարտին մարզպետարանի և առողջապահության տեսչության կողմից մարզի 55 գազալցակայան և 36 բենզալցակայան կատարած այցերի և ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունները: Մասնավորապես անդրադարձ է եղել տվյալ հաստատություններում առկա հասարակական զուգարանների առկայությանը և նրանց սանիտարական վիճակին:

Կարևորելով հասարակական զուգարանների սանիտարական վիճակի բարելավումը և դա համարելով անհրաժեշտ նախապայման մարզում զբոսաշրջության զարգացման համար` փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը խորհրդակցությանը ներկա տնտեսվարող սուբյեկտների պատասխանատուներին հորդորել է սեղմ ժամկետում ապահովել Առողջապահության նախարարի` «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները» սահմանող համապատասխան հրամանով նախատեսված սանիտարական կանոնները և նորմերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58