Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Ջրառատ համայնքի բնակիչների մասնակցությամբ

16.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանում քիչ առաջ ավարտվել է Ջրառատ համայնքի բնակիչների մասնակցությամբ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից հրավիրված խորհրդակցությունը:

Մարզպետը ջրառատցիների հետ քննարկել է համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի հրաժարականի հարցը: Նա ներկայացրել է <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախապայմանները` ընդգծելով, որ գործընթացն իրականացվելու է բացառապես օրենքի տառին համապատասխան:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ԼՈՒՐԵՐ.com-ի տարածած` <<Ջրառատի բնակիչները պատանդ են վերցրել մարզպետարանի երկու աշխատակցի>> վերտառությամբ հոդվածում մարզպետարանի երկու աշխատակցի <<պատանդառության>> վերաբերյալ տեղեկությունը բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28