Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ

17.01.2019

Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ, որին ներկա են գտնվել նաև մարզպետարանի ոլորտային որոշ պատասխանատուներ:

Փոխմարզպետի մոտ տեղի ունեցած ընդունելությանը նախապես գրանցվել և մասնակցել է 6 քաղաքացի, ևս 4-ին էլ Կարեն Գրիգորյանն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը գրանցված քաղաքացիները փոխմարզպետին հիմանականում դիմել են սոցիալական աջակցության և աշխատանքով ապահովելու խնդրանքով: Հարց է եղել նաև բնակելի տան տանիքի վրայով անցնող էլեկտրական բարձր լարման հոսանքի գծի տեղափոխմանն ընդառաջելու վերաբերյալ, որի առնչությամբ փոխմարզպետն առաջարկել է մարզպետարանի միջնորդությամբ համապատասխան դիմում ներկայացնել պատկան գերատեսչություններին` խնդրելով անհապաղ քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ:

Աշխատանքով ապահովելու համար դիմած քաղաքացիներին էլ Կարեն Գրիգորյանն առաջարկել է հետևել մարզպետարանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում համայնքների աշխատակազմերում, կրթական և առողջապահական հաստատություններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հրապարակվող տեղեկատվությանը և տվյալների համապատասխանության դեպքում դիմել այդ կառույցներում կադրային հարցերով զբաղվող աշխատակիցներին: Իսկ սոցիալական աջակցության հարցով դիմած քաղաքացիներին առաջարկվել է դիմում ներկայացնել մարզպետարան` դրամական օգնություն ստանալու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25