Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի կառուցվածքային առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների մասնակցությամբ

18.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի կառուցվածքային առանձնացված ստորաբաժանումների` սոցիալական աջակցության Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի տարածքային գործակալությունների (ՍԱՏԳ) աշխատակիցների մասնակցությամբ:

Ողջունելով գործակալությունների աշխատակիցներին` մարզպետը ներկայացրել է աշխատանքային այն մոտեցումները, որոնցով առաջնորդվում է և ցանկանում է դրանք հասու դարձնել մարզպետարանի աշխատանքային թիմի յուրաքանչյուր անդամին. <<Մենք հիմնական շեշտը դնելու ենք անաչառ և սրտացավ մոտեցմամբ աշխատանքի վրա: Ես ձեզ հետ աշխատելու եմ որպես գործընկեր, որի հիմքում ընկած է լինելու թիմային և համագործակցված աշխատանքը>>:

Անդրադառնալով գործակալությունների կողմից իրականացվող հիմնական գործառույթներին և համակարգում առկա խնդիրներին ու շրջանառվող դժգոհություններին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը գործակալությունների աշխատակիցներին հանձնարարել է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել իրենց աշխատանքին` պահպանելով օբյեկտիվ վերաբերմունք յուրաքանչյուր շահառուի նկատմամբ: Նա խստիվ արգելել է կոռուպցիոն դրսևորումները համակարգում` վստահեցնելով, որ ցանկացած նման երևույթի դեպքում կլինի համարժեք արձագանք:

Մարզպետն անդրադարձել է նաև սոցիալական ցանցերում վերջին օրերին գործակալության աշխատակիցներին չխրախուսելու վերաբերյալ քննարկումներին` հերթական անգամ տալով համարժեք պարզաբանում և ընդգծելով. <<Անկեղծ ասած շատ զարմացած եմ և ցանկանում եմ փաստել, որ այդ մոտեցումը դուրս է այն աշխատանքային սկզբունքներից, որոնցով մենք պետք է առաջնորդվենք: Նմանատիպ հարցերը նախ պետք է քննարկվեն վերադասության կարգով և այս ձևաչափով: Սա է հարցերը բարձրացնելու և պարզաբանումներ ստանալու միակ ողջամիտ տարբերակը>>:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև ոլորտին առնչվող օրակարգային մի շարք այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28