Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

23.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը` մասնակցությամբ Արմավիրի մարզի զինվորական կոմիսարի, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատարի, Արմավիրի ռազմական ոստիկանության պետի:

Հանձնաժողովի նիստի օրակարգի շրջանակում Արմավիրի մարզի զինվորական կոմիսար Արսեն Համբարձումյանը ներկայացրել է 2018 թվականի ձմեռային զորակոչի ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից քաղաքացիների տարեկետման իրավունքից օգտվելու մասին եզրակացությունների տրամադրման և օրենքով չնախատեսված դեպքում քաղաքացուն տարեկետում տրամադրելու վերաբերյալ Հանրապետական զորակոչային հանձնաժողով առաջարկություն ներկայացնելու հարցը:

Զինվորական կոմիսարը հանդես է եկել նաև 2018 թվականի ձմեռային զորակոչի և կցագրման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկանք-զեկույցով, ապա տեղեկատվություն է ներկայացրել 2019 թվականի ձմեռային զորակոչի ընթացքի վերաբերյալ:

Ամփոփելով մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել մարզում ձմեռային զորակոչը պատշաճ կերպով իրականացնելուն ուղղված աշխատանքները` հանձնաժողովի անդամներին հանձնարարելով հետևողականություն դրսևորել նիստի ընթացքում բարձրացված հարցերի նկատմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25