Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել համայնքապետերի մասնակցությամբ

23.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել համայնքապետերի մասնակցությամբ:

Օրակարգային հարցերի շրջանակում մարզպետը հիմնականում անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշի բարելավմանը` անընդունելի համարելով այն հանգամանքը, որ բնական աղետներից տուժած համայնքների հավաքագրման ցուցանիշը շատ դեպքերում գերազանցում է մյուս համայնքների կատարողականի ապահովումը: Հավաքագրումների մակարդակը բարելավելու համար նա համայնքապետերին առաջարկել է անհատական աշխատանք տանել ազգաբնակչության շրջանում:

Մարզպետը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է նաև աղբահանության գործընթացի կազմակերպման վրա` հորդորելով ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ և գործնական միջոցներ ձեռք առնել համայնքներն աղբից մաքրելու հարցում:

Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև գարնան նախապատրաստական աշխատանքներին` առաջարկելով դրանք իրականացնել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության և ՋՕԸ-երի հետ համագործակցության արդյունքում: Նա միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ Սակավաջրության ռիսկերի կանխման հրատապ միջոցառումների ծրագրով մինչև ոռոգման շրջանի մեկնարկը մարզում նախատեսվում է հորատել 23 նոր խորքային հոր, ևս 14-ն էլ վերականգնել:

Խորհրդակցության ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև համայնքներում հրատապ համարվող մի շարք խնդիրներ, ներկայացվել են լուծման հնարավոր տարբերակներ:

Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ հանրապետությունում մարզի դիրքերը պետք է բարելավվեն բոլոր ոլորտներում` այդ համատեքստում կարևորելով քաղաքային և գյուղական համայնքների գործունեության արդյունավետության բարձրացումն ու անմիջական կապն ազգաբնակչության հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25