Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից մարզում իրականացված ծրագրերը

25.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) երևանյան գրասենյակ, հանդիպում ունեցել հիմնադրամի վարչական բաժնի ղեկավար Ինեսա Գրիգորյանի, գործադիր տնօրենի պաշտոնակատար Կորյուն Խաչատուրյանի, Ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանի և հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ, գլխավոր խորհրդական Էրիկ Գյուլազյանի հետ:

Հանդիպման ընթացքում Համբարձում Մաթևոսյանին են ներկայացվել հիմնադրամի կողմից վերջին 15 տարիներին Արմավիրի մարզում իրականացված համապարփակ զարգացման ծրագրերը:

Մասնավորապես նշվել է, որ մարզի 13 համայնքում (Քարակերտ, Լեռնագոգ, Դալարիկ, Մյասնիկյան, Հացիկ, Վանանդ, Գետաշեն, Շենիկ, Բագարան, Բաղրամյան, Երվանդաշատ, Սարդարապատ, Արգինա)այս տարիներին իրականացված ծրագրերն ուղղված են եղել առողջ, կրթված, սոցիալապես պատասխանատու և տնտեսապես ակտիվ գյուղական համայնքների զարգացմանը:

Ներկայացվել են նաև մարզում համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց շրջանակում հիմնադրամը կապիտալ վերանորոգել է 8 դպրոց, 9 բուժհաստատություն, 3 մանկապարտեզ և հիմնել 7 խաղահրապարակ, 6 ստեղծագործարան, 7 դպրոցական ճաշարան և ատամակայան:

Հաշվի առնելով տարիների ընթացքում իրականացված բազմաոլորտ ծրագրերը և ունեցած հաջողությունները` պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակելու և նոր ձեռնարկներ իրականացնելու վերաբերյալ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25