Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Նալբանդյան համայնքի ղեկավարի թեկնածուներին

29.01.2019

Փետրվարի 17-ին Արմավիրի մարզի յոթ համայնքում տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն. հինգ համայնքում ընտրելու են համայնքի ղեկավարի, իսկ երկուսում` ավագանու անդամների:

Նշված հինգ համայնքների թվում է նաև Նալբանդյան համայնքը, որտեղ համայնքի գործող  ղեկավարի հետ իրենց թեկնածությունն են առաջադրել ևս 4-ը: Այսօր նրանց հետ հանդիպել և ընտրական գործընթացների վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` բացառելով իր, մարզպետարանի կամ այլ մարմինների ու անձանց` օրենքի շրջանակներից դուրս միջամտությունն այդ գործընթացին. <<Ամենայն հարգանքով ձեր և համայնքի բնակչության հանդեպ` ասեմ, որ ես կողմնակալ վերաբերմունք չունեմ որևէ թեկնածուի նկատմամբ, բոլորդ ինձ համար հավասար հնարավորությունների տեր անձիք եք, և սպասվող ընտրություններում ձեր հաջողությունը պայմանավորված է լինելու միայն ու միայն բնակիչների` ձեր օգտին տված քվեով:

Մի բանում վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետությունում այսուհետ գերակա է միայն օրենքը, և այդ օրենքի երաշխավորն այս մարզում ես եմ: Ոչ ոք թող չփորձի իրեն վեր դասել օրենքից և անհիմն հայտարարություններ թույլ տալ>>:

Հանդիպման ավարտին մարզպետը կոչ է արել համայնքի ղեկավարի թեկնածուներին համայնքում պահպանել սիրո և հանդուրժողականության մթնոլորտը` օրենքի շրջանակներում ապահովելով նախընտրական ողջ գործընթացը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28