Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համայնքների ղեկավարները հաշվետվություն են ներկայացնում 2018 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ
30.01.2019
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Արմավիրի մարզի համայնքապետարաններում հրավիրվում են համայնքի ղեկավարի 2018 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստեր` մասնակցությամբ մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության աշխատակիցների, ազգաբնակչության և ավագանու անդամների:
Հաշվետու նիստերին համայնքների ղեկավարները հիմնականում ներկայացնում են գյուղատնտեսության և բնապահպանության, հողաշինության և հողօգտագործման, քաղաքաշինության, կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառներում 2018 թվականին իրականացված աշխատանքները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:
Միևնույն ժամանակ ներկայացվում է համայնքային բյուջեի կատարողականը և այն առաջնահերթությունները, որոնք հաշվի են առնվել 2018 թվականի բյուջեն կազմելիս:
Հավելենք, որ համայնքների ղեկավարների 2018 թվականի գործունեությունը ներկայացնող հաշվետվությունները մինչև փետրվարի 20-ն ամբողջությամբ կհրապարակվեն մարզպետարանի կայքում` հետևյալ հղման ներքո`(http://armavir.mtad.am/community-reports/):