Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Շահումյանի միջնակարգ դպրոց

01.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Շահումյան համայնքի միջնակարգ դպրոց` ծանոթանալու շենքային պայմաններին, վերջին ամիսներին իրականացված աշխատանքներին, ապա մասնակցել Բանակի օրվան նվիրված միջոցառմանը:

Դպրոցի տնօրեն Լենա Խաչատրյանը Համբարձում Մաթևոսյանին նախ ներկայացրել է իր իսկ աջակցությամբ 4 մլն 72 հազար դրամի շրջանակներում լոկալ ջեռուցման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները` ընդգծելով, որ համեմատաբար քիչ գումար ծախսելով այժմ դպրոցում կարողանում են ապահովել 20-21 աստիճան ջերմություն:

Շրջայցի ընթացքում մարզպետին ներկայացվել են նաև դպրոցի տնտեսած միջոցների հաշվին համակարգչային և մաթեմատիկա առարկայի համար բացված դասասենյակները և կրթօջախի պայմանների բարելավմանն ուղղված հետագա ծրագրերը:

Այնուհետև մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում աշակերտները ներկայացրել են հայ ժողովրդի անցյալի ու ներկայի պատմական դրվագները, հերոսական ուղին` այդ ամենը զուգորդելով հայրենասիրական երգ ու պարով, ասմունքով:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին` մարզպետը շնորհավորել է բոլորին Բանակի օրվա առթիվ` նշելով. <<27 տարի առաջ դժվարին պայմաններում ձևավորված մեր բանակը բազում խոչընդոտներ է հաղթահարել` պատվով կատարելով իր առջև դրված ցանկացած խնդիր:

Ավարայրի ճակատամարտից մինչև Սարդարապատի հերոսամարտ, Արցախյան պատերազմից մինչև Ապրիլյան քառօրյա և այսօր էլ մենք ողջ ազգով կանգնած ենք Հայոց բանակի կողքին` պատրաստ աջակցելու ցանկացած հարցում>>:

Ի դեմս միջոցառմանը մասնակից մերօրյա հերոսներ Գևորգ Մանուկյանի և Գոռ Դարմանյանի` մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել հանուն հայրենիքի պաշտպանության խիզախորեն մարտնչած բոլոր տղաներին, նրանց ընտանիքներին և գլուխ խոնարհել մարտի դաշտում ընկած հերոսների հիշատակի առջև:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28