Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի>> ներդրումային համաժողովի վերաբերյալ հայտարարություն

04.02.2019

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականի ապրիլի 12-ին, ժամը՝ 11:00-ին «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի դահլիճում տեղի կունենա <<Իմ քայլը հանուն Արմավիրի>> ներդրումային համաժողովը:

Հրավիրում ենք գործարարներին, համայնքների ղեկավարներին, ՀԿ-ներին, բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց մասնակցելու առաջիկա համաժողովին (հրավերը հղմամբ` http://armavir.mtad.am/files/docs/37014.pdf):

Առաջարկում ենք մշակել և մինչև սույն թվականի փետրվարի 20-ը Արմավիրի մարզպետարան ներկայացնել մարզի զարգացմանը նպաստող ներդրումային ծրագիր-առաջարկներ (ձևաչափը հղմամբ` http://armavir.mtad.am/files/docs/37016.pdf):

Մասնակցության հրավերն ընդունելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել մարզպետարան՝ հետևյալ armavir.tsragrer@mta.gov.am էլեկտրոնային հասցեով: Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը (202 սենյակ) պատրաստ է աջակցել ծրագրերի կազմման գործընթացին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25