Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին

13.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրո Լիտվինին:

Ողջունելով դեսպանի այցն Արմավիրի մարզ` Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` դրանք համարելով կարևոր նախադրյալ Արմավիրի մարզի հետ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար: Մարզպետը դեսպանին առաջարկել է նոր կապեր հաստատել մարզի քաղաքային համայնքների հետ, ինչպես նաև նպաստել գյուղատնտեսության, կրթության և մշակույթի ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Պետրո Լիտվինը նախ մարզպետին է ներկայացրել Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզերում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Սահակ Ղուդրատյանին` առաջարկելով համագործակցված աշխատել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել վերջինիս: Ապա կարևորելով երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամությունը` դեսպանը նշել է, որ շահագրգիռ է փոխադարձ հարաբերությունների զարգացմամբ: Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Արմավիրի մարզի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության հաստատմանը` կրթության ոլորտում համագործակցության մեկնարկի համար առաջարկելով մարզից երկու լավագույն շրջանավարտի անվճար հիմունքներով ընդունելություն Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ:

Մարզպետը և դեսպանը հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` մասնավորապես անդրադառնալով ներդրումային քաղաքականությանը, մարզում արտադրվող գյուղմթերքի արտահանմանը: Հանդիպման ավարտին Համբարձում Մաթևոսյանը դեսպան Պետրո Լիտվինին հրավիրել է մասնակցելու <<Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի>> ապրիլի 12-ին նախատեսվող ներդրումային համաժողովին, որը, ըստ նրա, լավագույն հարթակ է գործարար կապերի հաստատման և զարգացման համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28