Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

14.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նախապես գրանցված 12 քաղաքացի, ևս 6-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:

Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության խնդրանքով: Հարցեր են եղել նաև առողջական, կենցաղային և ներհամայնքային խնդիրների լուծմանն ընդառաջելու վերաբերյալ:

Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ` դրանց տալով համարժեք լուծումներ և պարզաբանումներ: Նա ընդունելության ընթացքում քաղաքացիներին վստահեցրել է, որ իր լիազորությունների և ՀՀ օրենսդրության շրջանակներում պատրաստ է աջակցել ցանկացած հարցի լուծմանը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել առկա հնարավորությունները և խնդիրների առաջնահերթությունը:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49