Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ԱԺ-ում մարզը ներկայացնող պատգամավորների հետ

22.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպում էր նախաձեռնել Ազգային ժողովում Արմավիրի մարզը ներկայացնող պատգամավորների հետ:

Ողջունելով օրենսդիր մարմնի գործընկերներին` մարզպետն ընդգծել է, որ անկախ քաղաքական հայացքներից իր մեծ ցանկությունն է, որ Արմավիրի մարզի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները սերտ համագործակցեն` ի շահ մարզային տնտեսության զարգացման և ազգաբնակչության բարօրության. <<Ես կարևորում եմ, որ մեզ համար առաջնային լինեն Արմավիրի մարզում առկա խնդիրները, որոնք մինչ Ազգային ժողովում և կառավարությունում քննարկման առարկա դարձնելը, հենց տեղում, այս ձևաչափով փորձենք վերլուծել և հնարավոր լուծումներ գտնել: Կարծում եմ, որ մենք գործընկերային հարաբերություններ պետք է ձևավորենք և մարզի համար պայքարող ու աշխատող թիմ դառնանք>>:

Համբարձում Մաթևոսյանը պատգամավորների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև իր մոտ յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվող քաղաքացիների ընդունելության ընթացքում ներկայացվող հիմնական հարցերին` նրանց առաջարկելով ներկա գտնվել ընդունելություններին և փորձել համատեղ լուծում տալ քաղաքացիների հիմնախնդիրներին:

Հանդիպման ավարտին մարզպետը պատգամավորներին հրավիրել է մասնակցելու <<Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի>> ապրիլի 12-ին նախատեսվող ներդրումային համաժողովին և համագործակցելու մարզում գործարար միջավայրի բարելավման և ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25