Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

28.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է 7 քաղաքացի:

Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են դրամական օգնության և զբաղվածության ապահովման խնդրանքով: Հարցեր են եղել նաև հողային հարաբերությունների կարգավորման և ենթակառուցվածքների բարելավման վերաբերյալ: Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են համարժեք լուծումներ և պարզաբանումներ:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49