Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետական աջակցությամբ ծրագրեր` ուղղված գյուղատնտեսության զարգացմանը

01.03.2019

Մարզում գյուղատնտեսությունը զարգացնելու համար ընթացիկ տարում պետական աջակցությամբ կիրականացվեն մի շարք ծրագրեր, այդ թվում`

• «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակներում վարկերը տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի սահմաններում մինչև 5 տարի մարման ժամկետով` 12 % տոկոսադրույքով:

Վարկի տրամադրման հարցով պետք է դիմել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ», «Կոնվերս բանկ», «Կամուրջ» ՈՒՎԿ, «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ներին, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ին:

• «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի շրջանակներում գյուղատնտեսությունում տնտեսավարողները լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով կանխավճարով, 3-10 տարի մարման ժամկետով, լիզինգի մինչև 9% տոկոսադրույքի 7 տոկոսային կետի սուբսիդավորմամբ կարող են ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա, մասնավորապես՝ կոմբայններ` 10 տարի մարման ժամկետով, տրակտորներ՝ 6 տարի, հավաքիչ-մամլիչներ և շարքացաններ` 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկա` 3 տարի մարման ժամկետով:

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ, «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ներին, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ- ին:

• «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակներում 1 տարով, տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9%-ային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվում է և վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 3%: Ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը:

Ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ», «Ամերիաբանկ», «Արդշինբանկ», «Արմսվիսբանկ», «Ինեկոբանկ», «Կոնվերս բանկ», «Հայբիզնեսբանկ», «Էվոկաբանկ», «Բիբլոս Բանկ Արմենիա», «ՎՏԲ-Հայաստան Բանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ները, «Հայէկոնոմբանկ» և «Արարատբանկ» ԲԲԸ-ները, «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպո¬րացիա» ՈՒՎԿ, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ները և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն:

• «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որից կարող են օգտվել անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, այդ թվում՝ գյուղատնտեսական կոոպերատիվները, որոնք բավարարում են ծրագրին մասնակից բանկերի կամ վարկային կազմակերպությունների ֆինանսական (վարկունակության) պահանջները։ Ծրագրի շրջանակներում ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին, լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով կանխավճարով, սարքավորումների ձեռքբերման համար, տրամադրվում է մինչև 230 մլն դրամ, մինչև 8 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս:

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել հետևյալ ֆինանսական կառույցներին՝ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ, «Արմսվիսբանկ», «Կոնվերս Բանկ» և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ներին, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին, «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ և «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ներին:

•«Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է շուրջ 200 հեկտար ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում։ Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում են վարկեր մինչև 7 տարի ժամկետով, մայր գումարի մեկ տարի արտոնյալ ժամանակահատվածով՝ մարման պարբերականությունը՝ 6 ամիս, տարեկան 5% տոկոսադրույքով՝ 1-10 հեկտար ինտենսիվ պտղատու և 0.5-5 հեկտար հատապտղատու այգիների հիմնման նպատակով:

• «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում հակակարկ-տային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիրը, որի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 14% տոկոսադրույքով վարկեր, ընդ որում տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկը տնտեսավարողին տրամադրվի 2% տոկոսադրույքով:

Հավելենք, որ այժմ իրականացվում է նաև սուբսիդավորված գներով սերմացուների տրամադրումը մարզի հողօգտագործողներին. նախապես վճարելու պայմանով տրամադրվում է գարնանացան գարու և առվույտի սերմացու, համապատասխանաբար 1 կգ 130 և 1500 դրամով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28