Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում Ամասիա համայնքում իրականացվում է խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգում

04.03.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման և այլ նպատակներով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։

ՀՀ Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող 21 ծրագրի իրականացման նպատակով 2018 թվականին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և մարզպետարանին հատկացվել է 467 մլն 70 հազար դրամ, որի շրջանակներում մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը կիրականացվեն ծրագրով նախատեսված աշխատանքները:

Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի թվում է նաև Ամասիա համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգումը, որի իրականացման համար 3 մլն 330 հազար դրամ հատկացվել է պետական բյուջեից, 370 հազար դրամի չափով էլ համաֆինանսավորվել է համայնքի բյուջեից: Ծրագիրն արդեն իրականացման փուլում է: Ընթացող շինաշխատանքների արդյունքում համայնքի 180 տնտեսությունից 50-ը կապահովվի որակյալ խմելու ջրով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28