Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անակնկալ այցով եղել է Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում

07.03.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր անակնկալ այց է կատարել Արագածի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց: Տնօրեն Անդրանիկ Նահապետյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կրթօջախում, ծանոթացել ընդհանուր պայմաններին, հետևել դասապրոցեսներին:

Ավագ դասարաններում Համբարձում Մաթևոսյանին մտահոգել է աշակերտների բացակայությունների թիվը, որի առանչությամբ դպրոցի տնօրենին հանձնարարվել է հետևողական լինել աշակերտների հաճախելիության հարցում և բացառել անհարգի բացակայությունները: Մարզպետը հետաքրքրվել է նաև աշակերտների առաջադիմությամբ, նախասիրություններով, ապագայի հետ կապված ծրագրերով` կոչ անելով նրանց ամենայն լրջությամբ վերաբերվել ուսումնառությանը և չզլանալ բազային գիտելիքներ ձեռք բերելու հարցում:

Համբարձում Մաթևոսյանն իր մտահոգությունն է հայտնել նաև կրթօջախում ջեռուցման համակարգի բացակայության հարցում` վստահեցնելով, որ ոլորտային պատասխանատուների հետ կքննարկի դպրոցը ջեռուցմամբ ապահովելու հնարավոր տարբերակները` փորձելով լուծում գտնել:

Մարզպետը կարևորել է նաև դպրոցում ճաշարան ունենալու հարցը` տնօրենին առաջարկելով  համապատասխան պայմաններ ստեղծել այդ նպատակով և հնարավորության դեպքում ընդգրկվել նաև «Դպրոցական սնունդ» ծրագրում:

Դպրոց կատարած շրջայցից հետո մարզպետը եղել է նաև հանդիսությունների սրահում, մշակույթի տանը և գրադարանում, ապա շրջել համայնքում, զրուցել բնակիչների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28