Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

07.03.2019

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 9-ը քաղաքացի, ևս 2-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:

Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են դրամական օգնության, աշխատանքի տեղավորման, ինչպես նաև սոցիալական և ներդումային մի շարք հարցերի լուծմանն ընդառաջելու խնդրանքով: Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են համարժեք լուծումներ և պարզաբանումներ: Իսկ որոշ խնդիրների վերաբերյալ Համբարձում Մաթևոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կգործակցեն պատկան գերատեսչությունների հետ՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25