Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հանդիպել է Գրիբոյեդով համայնքի բնակիչների հետ

11.03.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Գրիբոյեդով համայնք և հանդիպել բնակիչների հետ: Մարզպետը Գրիբոյեդովի բնակիչների հետ քննարկել է Գրբոյեդով-Խորոնք մարզային նշանակության 5,2 կմ երկարությամբ ճանապարհի Գրիբոյեդով համայնքի 2 կմ հատվածի հիմնանորոգման հարցը:

Բնակիչների հետ հանդիպման ընթացքում նա նախ հանգամանորեն ներկայացրել է պետության աջակցությամբ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի էությունը և դրանց կարևորությունը ներհամայնքային խնդիրների լուծման տեսանկյունից` միաժամանակ հորդորելով նրանց բարելավել համայնքում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և համապատասխան ծրագրին մասնակցելու հայտ ներկայացնել:

Անդրադառնալով ճանապարհի հիմնանորոգման հնարավորություններին` մարզպետը տեղեկացրել է, որ խնդրի լուծման տարբերակները քննարկել է պատկան գերատեսչությունների և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ: Ըստ նրա` ճանապարհը հնարավոր է հիմնանորոգել սուբվենցիոն ծրագրի շրջանակում կամ հրատապ, ինչպես նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ իրականացվող պետական ծրագրերի միջոցով:

Համբարձում Մաթևոսյանն առաջարկել է Գրիբոյեդովի բնակիչներին այսուհետ համայնքին վերաբերող ցանկացած հարց քննարկել իր հետ` փորձելով գտնել լուծման ողջամիտ տարբերակներ: Նա անընդունելի է համարել հարցերին լուծում տալու ակնկալիքով ճանապարհ փակելու տարբերակը` վստահեցնելով, որ քաջատեղյակ է Գրիբոյեդովում և մարզի մյուս համայնքներում առկա խնդիրներին, որոնց լուծման հարցում ակնկալում է համայնքապետարանների և համայնքների բնակչության համագործակցությունը մարզպետարանի հետ:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել բարելավել համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների կատարումը և համապատասխան հայտ ներկայացնել սուբվենցիոն ծրագրին մասնակցելու համար, այնուհետև մարզպետարանի քաղաքաշինության վարչության հետ համատեղ կազմել ճանապարհի հիմնանորոգման ծրագրի նախագիծ-նախահաշիվը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25