Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորակերտ համայնքում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

11.03.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզը ներկայացնող պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի, Նարեկ Մկրտչյանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանի հետ միասին այսօր Նորակերտ համայնքում ներկա է գտնվել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը:

Համայնքապետարանի աջակցությամբ և ԱՏՁՄ ջանքերով մշակույթի կենտրոնում բացված լաբորատորիայում Նորակերտի և հարակից համայնքների դպրոցականներն անվճար հիմունքներով ձեռք կբերեն ինժեներական գիտելիքներ և կտիրապետեն ծրագրավորման հիմունքներին: Նրանք բացառիկ հնարավորութուն կստանան մասնակցելու մասնագիտական և գործարար միջոցառումների, ծանոթանալու ցանցի մյուս դպրոցականների հետ և համատեղ աշխատանքի արդյունքում նորարար գաղափարներ իրագործել:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ինժեներական լաբորատորիայի բացման աջակիցներին` մարզպետը կարևորել է ծրագրի նշանակությունը դպրոցականների շրջանում`կրթությունը համարելով հիմնաքար բոլոր խնդիրների լուծման համար: Նա վստահություն է հայտնել, որ «Արմաթ»-ում ձեռք բերված գիտելիքները կօգնեն աշակերտներին նոր գործիքակազմով մոտենալ խնդիրների լուծմանը և իրենց գիտելիքներով նպաստել նաև համայնքի հետագա զարգացմանը: Համբարձում Մաթևոսյանն իր խոսքում նշել է, որ կաջակցի մարզում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թվի ավելացմանը:

Նշենք, որ «Արմաթ» լաբորատորիաները գործում են Հայաստանի, Արցախի, Ախալքալակի տարածքում: Այս պահին «Արմաթ»-ի խմբակ-լաբորատորիաների թիվը 256-ն է, որից 14-ն Արմավիրի մարզում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:35:22