Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում Ջանֆիդա համայնքում հիմնանորոգվում է խմելու ջրագծի ներքին ցանցը

12.03.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման և այլ նպատակներով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։

ՀՀ Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում Ջանֆիդա համայնքում սկսվել է խմելու ջրագծի 25 կմ երկարությամբ ներքին ցանցի հիմնանորոգումը, որի իրականացման համար 18 մլն դրամ հատկացվել է պետական բյուջեից, 2 մլն դրամի չափով էլ համաֆինանսավորվել է համայնքի բյուջեից: Ծրագրի արդյունքում համայնքի տնտեսությունների զգալի մասը կապահովվի որակյալ խմելու ջրով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57