Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

44 ծրագրային հայտ` 2019 թվականի սուբվենցիոն համաֆինանսավորման նպատակով

15.03.2019

Արմավիրի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացման համար Արմավիրի մարզպետարանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացրել 40 համայնքի 44 ծրագրային հայտ` պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով: Սուբվենցիոն համաֆինանսավորման երկուական ծրագիր են ներկայացրել Վաղարշապատ (Էջմիածին), Փարաքար, Սարդարապատ և Արևաշատ համայնքները։

Համապատասխան ծրագրերով նախատեսվում են.
• Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում (ք. Արմավիր, Վաղարշապատ (Էջմիածին), Փարաքար, Ակնալիճ, Աղավնատուն, Մայիսյան, Նորակերտ, Արևաշատ, Ջրառատ, Մրգաշատ, Քարակերտ, Դալարիկ, Մրգաստան, Գրիբոյեդով համայնքներում)
• Խմելու ջրագծի կառուցում/վերանորոգում ( գ.Արմավիր, Սարդարապատ, Վարդանաշեն, Բագարան, Ծաղկունք, Արևիկ, Գետաշեն համայնքներում)
• Խմելու ջրի խորքային հորի հորատում (Կողբավան համայնքում)
• Կոյուղագծի կառուցում (Փարաքար, Շահումյան համայնքներում)
• Ոռոգման ցանցի վերակառուցում/հիմնանորոգում (Վանանդ համայնքում)
• Մանկապարտեզի կառուցում (Գայ համայնքում)
• Մանկապարտեզի վերանորոգում (Սարդարապատ, Բաղրամյան (Վաղ.), Մարգարա, գ.Մեծամոր, Ջանֆիդա, Լեռնագոգ համայնքներում)
• Մշակույթի տան վերանորոգում (Հացիկ, Մյասնիկյան, Արազափ համայնքներում)
• Բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում (Վաղարշապատ (Էջմիածին), ք.Մեծամոր, Բաղրամյան (Բաղր.) համայնքներում)
• Բազմաբնակարան շենքերի գազաֆիկացում (Շահումյանի թ/ֆ համայնքում)
• Փողոցների լուսավորության հիմնանորոգում (Ոսկեհատ համայնքում)
• Համայնքապետարանի շենքի վերանորոգում (Արգավանդ համայնքում)
• Գյուղատնտեսական տեխնիկայի/մեքենասարքավորումների ձեռք բերում (Դաշտ, Լուսագյուղ համայնքներում)
• Մանկական խաղահրապարակի կառուցում (Արևաշատ համայնքում):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25