Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակին ընդառաջ

19.03.2019

Մարտի 23-ին նախատեսվող համապետական առաջին շաբաթօրյակին մաքրության և աղբահավաքության աշխատանքներ կիրականացվեն Արմավիրի մարզի բոլոր համայնքներում։

Շաբաթօրյակի շրջանակում կմաքրվեն և կբարեկարգվեն միջպետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքները, պատմամշակութային հուշարձանները, զբոսայգիները և հանրային նշանակության շենքերի տարածքները:

Այդ օրը նախատեսվում է մարզում առկա աղբանոցների հողածածկում, առանձին համայնքներում կիրականացվի նաև ծառատունկ:

Համապետական շաբաթօրյակին կմասնակցեն տարբեր կառույցներ ներկայացնող շուրջ 15 հազար աշխատակիցներ, այդ թվում` դպրոցականներ: Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվի 217 միավոր տեխնիկա` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր:

Հղման միջոցով ներկայացվում են շաբաթօրյակի քարտեզագրված վայրերը` ըստ որոշ համայնքների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49