Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ

21.03.2019

Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ, որին ներկա են գտնվել նաև մարզպետարանի ոլորտային որոշ պատասխանատուներ:

Փոխմարզպետի մոտ տեղի ունեցած ընդունելությանը մասնակցել է նախապես գրանցված 1 քաղաքացի, ևս 5-ին էլ Կարեն Գրիգորյանն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը գրանցված քաղաքացիները փոխմարզպետին հիմանականում դիմել են անձնական, սոցիալական և գործնական բնույթի հարցերով:

Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը փոխմարզպետը քննարկել է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ` դրանց տալով համարժեք պարզաբանումներ, առաջարկելով լուծման հնարավոր տարբերակներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28