Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում շարունակվում են թումանյանական տարվան նվիրված միջոցառումները
22.03.2019
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ԱԺ պատգամավոր Քաջիկ Գևորգյանի հետ այսօր ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպված ցերեկույթին՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:
Միջոցառման սկիզբն ազդարարվել է ավանդական աղ ու հացով հյուրերին դիմավորելու արարողությամբ, որից հետո թումանյանական տարբեր կերպարներ հյուրերին ուղեկցել են դահլիճ: Կրթօջախի սաները ներկայացրել են Թումանյանի ստեղծագործությունները ասմունքի և բեմադրության միջոցով, որն էլ ուղեկցվել է երգ ու երաժշությամբ:
Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ողջունելով ներկաներին՝ կարևորել է միջոցառման գաղափարը՝ բարձր գնահատելով ներդրված եռանդն ու ջանքերը, որոնց միջոցով ներկաներից յուրաքանչյուրը ցերեկույթի մասնակից է դառնում: Փոխմարզպետի խոսքով` ցանկացած բարի և ուսանելի գործ սերունդներ է կրթում: