Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շաբաթօրյակի շրջանակում այցելել է համայնքներ

23.03.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Մաքուր Հայաստան» շաբաթօրյակի շրջանակում այսօր այցելել է Ծիածան, Ծաղկունք համայնքներ` հետևել և մասնակցություն ունեցել իրականացվող համապետական առաջին շաբաթօրյակի աշխատանքներին:

Կարևորելով մաքրությունն ապրելակերպ դարձնելը, և տարածքները չաղտոտելու մշակույթ ձևավորելը` լրագրողների հետ զրույցում Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ միայն շաբաթօրյակների ընթացքում չպետք է իրականացնել ընդհանուր մաքրման աշխատանքներ, այլ այդ գործընթացն ազգաբնակչության առօրյայի բաղկացուցիչ մասը պետք է հանդիսանա:

«Նախորդ երկու մարզխորհուրդների նիստերի ժամանակ թեմայի շուրջ զրուցել եմ համայնքապետերի հետ, հորդորել նրանց բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում: Իհարկե, մեկ շաբաթօրյակի ընթացքում հնարավոր չէ մարզն ամբողջությամբ մաքրել աղբից, բայց մեր բնակիչներն էլ պետք է այդ ուղղությամբ հետևողական լինեն և անմիջական մասնակիցը դառնան իրենց շրջապատող միջավայրը մաքրելու գործընթացին»,-իր խոսքում նշել է մարզպետը:

Համբարձում Մաթևոսյանը նաև տեղեկացրել է, որ շաբաթօրյակին կմասնակցեն տարբեր կառույցներ ներկայացնող շուրջ 15 հազար աշխատակիցներ, այդ թվում` դպրոցականներ: Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվի 217 միավոր տեխնիկա` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր:

Հավելենք, որ շաբաթօրյակի շրջանակում մարզպետը կայցելի նաև Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանների մի շարք համայնքներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:28:38