Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է ապրիլյան քառօրյայում և Արցախի պաշտպանության դիրքերում Արմավիրի մարզից զոհված զինվորների մայրերին և կանանց

28.03.2019

Կանանց մեկամսյակի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում և Արցախի պաշտպանության դիրքերում Արմավիրի մարզից զոհված զինվորների մայրերին և կանանց:

Ողջունելով նրանց և շնորհավորելով մեկամսյակի կապակցությամբ` մարզպետը շնորհակալություն է հայտնել մայրերին, կանանց իրենց ջերմ ներկայության, սրտացավ վերաբերմունքի և հայրենիքին նվիրաբերած քաջերի համար: <<Ես գիտակցում եմ` ձեր վշտի ու ցավի մեջ միգուցե նման շնորհավորանքները տեղին չեն կամ այդքան էլ էական չեն, բայց կարծում եմ, որ սա վերաբերմունքի տեսքով այն նվազագույնն է, որը մենք կարող ենք փոխանցել ձեզ>>,- իր խոսքում նշել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` վստահեցնելով, որ իր լիազորությունների և հնարավորությունների սահմանում միշտ պատրաստ է ընդառաջել նրանց:

Քառօրյա պատերազմում և Արցախի պաշտպանության դիրքերում Արմավիրի մարզից զոհված զինվորների մայրերը, կանայք շնորհակալություն են հայտնել մարզպետին ուշադրության համար և նրա հետ քննարկել իրենց մտահոգությունները, հուզող խնդիրները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16