Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ացելել է ապրիլյան քառօրյա պատերազմում Արմավիրի մարզից զոհված զինվորների շիրիմներին

02.04.2019

2016 թվականի 2-ից 5-ը ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմնան որպես քառօրյա պատերազմ: Թե ռազմական գործողությունների ծավալով և թե կիրառված զենքի ու զինտեխնիկայի հզորությամբ ու քանակով տեղի ունեցածն իրապես պատերազմ էր, որն ավելի քան 100 զինվորի կյանք խլեց:

Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորներից 8-ն Արմավիրի մարզից էին` Նիկոլայ Օսիպյան, Հովսեփ Կիրակոսյան, Գոռ Կիրակոսյան, Արամ Աբրահամյան, Արամայիս Միքայելյան, Սաշա Գալստյան, Բորիս Օզմանյան և Գառնիկ Ավետիսյան:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է հանուն հայրենիքի պաշտպանության Արմավիրի մարզից զոհված զինվորների շիրիմներին` հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Նա իր վշտակցությունն է հայտնել հերոսների ծնողներին, հարազատներին` նշելով, որ խոնարհվում է նրանց զավակների սխրանքների առաջ, որի արդյունքում այսօր ունենք անսասան սահմաններ և ապրում ենք խաղաղ երկնքի ներքո:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:28:38