Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

04.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 7 քաղաքացի, ևս 4-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:

Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են սոցիալական աջակցության, զբաղվածության ապահովման, հողային հարաբերությունների կարգավորմանն ընդառաջելու խնդրանքով: Հարց է եղել նաև Արմավիրի տարածաշրջանում կարատե մարզաձևի զարգացման նպատակով դպրոցներում իրազեկման աշխատանքներ իրականացնելու և մարզադահլիճներն անվճար տրամադրելու թույլտվության վերաբերյալ:

Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են համարժեք լուծումներ և պարզաբանումներ: Հարցեր են եղել նաև, որոնց լուծման համար մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները լրացուցիչ ուսումնասիրություն կիրականացնեն, կգործակցեն նաև պատկան գերատեսչությունների հետ` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 10:03:53