Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աջակցող միջոցներ ձեռք բերելու համար պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են հավաստագրեր

04.04.2019

Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են հավաստագրեր` աջակցող միջոցներ ձեռք բերելու համար: Շահառուն կամ նրա ներկայացուցիչը աջակցող միջոց ստանալու համար հավաստագիր ձեռք բերելու նպատակով կարող է դիմել մի քանի եղանակով.
1. առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում նախարարություն,
2. առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում փաստացի բնակության վայրն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին),
3. էլեկտրոնային եղանակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն` www.info@mlsa.am հասցեին,
4. առողջական վիճակով պայմանավորված շահառուն կարող է հեռախոսազանգի կամ փոստային առաքման միջոցով դիմում ներկայացնել սոցիալական աջակցության տարածքային գործակալություն՝ հավաստագիր ստանալու համար դիմումն իր բնակության վայրում լրացնելու նպատակով տունայց կազմակերպելու վերաբերյալ:

Հավաստագրերի հիման վրա կազմակերպվող գործընթացի արդյունքում բավականին ընդլայնվել է աջակցող միջոցների տեսակները և տրամադրող կազմակերպությունների ցանկը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am կայքէջում` «Աջակցող միջոցների տրամադրում» բաժնում տեղադրված է կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ աջակցող միջոցի տեսակի, դրա գնային արժեքի, ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ:

Դիմումի պատասխանը ստանալուց հետո շահառուն կամ նրա ներկայացուցիչը կարող են այցելել տարբեր կազմակերպություններ, ծանոթանալ աջակցող միջոցների տեսակների և գների հետ, որից հետո դիմել իրենց նախընտրած կազմակերպություն՝ ծառայությունն ստանալու համար: Կազմակերպություններում առկա է աջակցող միջոցների լայն տեսականի: Ցանկալի է, որպեսզի շահառուները նախապես ծանոթանան տեսականուն և ընտրեն իրենց կարիքին համապատասխան աջակցող միջոցը:

Ցանկալի է նաև, որպեսզի շահառուն ինքն այցելի կազմակերպություն` աջակցող միջոցը ստանալու համար, քանի որ այլ անձը չի կարող շահառուի ֆունկցիոնալ առանձնահատկություններին համարժեք ընտրություն կատարել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:28:38