Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

05.04.2019

Ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում ագրոպարենային ոլորտում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող զարգացման ծրագրերի վարկավորմանը։

Ծրագրի պայմաններն են՝
• 5 % տոկոսադրույք,
• գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3 %,
• սոցիալական աջակցություն ստա¬ցող սահմանամերձ բնակա¬վայրերի տնտեսավարողներին՝ 0 %,
• վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,
• վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,
• մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս։
Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահ-մանվում։

Գործընթաց
Վարկից օգտվելու համար գյուղացիական տնտեսությունը պետք է դիմի ֆինանսական կառույցին։ Վերջինիս կողմից ուղղարկված հայտերի հիման վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվում է տնտեսավարողների հավաստագրման գործընթաց։ Հավաստագիր ստանալուց հետո տնտեսավարող սուբյեկտը դիմում է ծրագրի մասնակից ներքոնշյալ ֆինանսական կառույցներին.
- «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ,
- «Կոնվերս բանկ» ՓԲԸ,
- «Քարդ ագրոկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ,
- «Ֆարմ կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ,
- «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ,
- «Հայաստանի զարգացման եվ ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ, «Անիվ» ՈՒՎԿ ՓԲԸ,
- «Ագրոլիզինգ» ԼՎԿ ՍՊԸ։
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել http://www.minagro.am/ պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության պլանավոր¬ման և զարգացման վարչություն, հեռ.՝ (011) 56-12-35, (011) 52-52-32 կամ զանգահարել թեժ գիծ 055 541968:

Համապատասխան հղմամբ ներկայացվում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման 9 ծրագիրը` http://armavir.mtad.am/files/docs/38771.pdf :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 10:03:53