Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնուտ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը ներկայացվել են լիազոր մարմին
08.04.2019
![](http://armavir.mtad.am/files/n_pics/19849_s.jpg)
ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստեր չեն կայացել՝ սկսած 2018 թվականի օգոստոս ամսից:
<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջների համաձայն ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան գրությամբ Եղեգնուտ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը ներկայացվել են լիազոր մարմին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, սահմանված կարգով ընթացք տալու համար: