Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել <<ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը>> թեմայով շտաբային ուսումնավարժություն

11.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել <<ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը>> թեմայով շտաբային ուսումնավարժություն` մասնակցությամբ Արմավիրի մարզպետ, ուսումնավարժության ղեկավար Համբարձում Մաթևոսյանի, Արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովի, մարզային փրկարար վարչության անձնակազմի, տարհանման հանձնաժողովի և մի շարք համայնքների ղեկավարների:

Ողջունելով ներկաներին` մարզպետը կարևորել է շտաբային ուսումնավարժությունների անցկացումը` դրանք համարելով բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կարևոր միջոցառում. <<Մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած արտակարգ իրավիճակի դիմակայման` կատարելագործելով մեր գիտելիքներն ու հմտությունները>>:

Ոսումնավարժության նպատակն է ստուգել և կատարելագործել մարզի ղեկավար կազմի հմտություններն ու ունակությունները միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտու բնակչության պաշտպանության միջոցառումների ղեկավարման գործում, ինչպես նաև ճշտել վթարային հակազդման կազմակերպությունների և արձագանքող ուժերի առկա հնարավորությունները և փոխհամագործակցությունն արտակարգ իրավիճակներում առաջացած խնդիրների դեպքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28