Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

11.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 3 քաղաքացի, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:

Քաղաքացիները մարզպետին դիմել են դպրոցներից մեկում կարատե մարզաձևի պարապմունքներ անցկացնելու թույլտվության տրամադրման, հարևանի կողմից կառուցվող ավտոլվացման կետի օրինականության ճշգրտման խնդրանքով: Հարցեր են եղել նաև փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման և զբաղվածության ապահովման վերաբերյալ:

Վերը նշված հարցերին ՀՀ օրենսդրության շրջանակներում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են համարժեք պարզաբանումներ և ներկայացվել են լուծման հնարավոր տարբերակներ:

Հիշեցնենք, որ ՀՀ Արմավիրի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49