Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ապրիլի 28-ին տեղի կունենա «Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի» ներդրումային համաժողովը

11.04.2019

Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ 2019 թվականի ապրիլի 28-ին, ժամը 11:00-ին «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի դահլիճում տեղի կունենա «Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի» ներդրումային համաժողովը և տեղական արտադրանքի Էքսպո-ցուցահանդեսը:

Ներդրողներին, գործարարներին և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու նախատեսվող համաժողովին:

Համաժողովին մասնակցելու համար խնդրում ենք մինչև սույն թվականի ապրիլի 22-ը ներկայացվող հղման միջոցով լրացնել առաջարկվող ձևաթուղթը՝ https://docs.google.com/forms/d/130x4jCF2n-rmPMrVAarYC-QsMzpwSB9BOQ249Fw3_MQ/edit կամ դիմել մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին (202 սենյակ, հեռ.՝ 093183540):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28