Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համբարձում Մաթևոսյանի մոտ քննարկվել են Կրթության տեսչական մարմնի կողմից մարզի դպրոցներից երեքում իրականացված ստուգումների արդյունքները

12.04.2019

 

ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից Արմավիրի Վարդան Բախշյանի անվան N2, Արմավիրի N8 հիմնական և Արմավիրի միջնակարգ դպրոցներում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ:

 

Հայտնաբերված խախտումների հետևանքները և թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շրջանակում այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել վերը նշված ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:

Անընդունելի համարելով ուսումնական հաստատություններում ցանկացած բնույթի խախտում` մարզպետը նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է աշխատել շաբաթը 7 օր և 24 ժամ` դպրոցներում տիրող իրավիճակը շտկելու համար` վստահեցնելով, որ այդ հարցում իրեն ոչինչ չի խոչընդոտում: Նա նշել է, որ կրթության ոլորտում առկա խնդիրներն իր համար առաջնային են այլ ոլորտներում առկա խնդիրների համեմատությամբ, քանի որ հենց այս ոլորտով է պայմանավորված մյուս բոլոր ոլորտների զարգացումը:

<<Եթե մի շարք ոլորտներում մարզի ցուցանիշներն ինձ չեն գոհացնում և դա ինչ-որ տեղ հասկանալի է և ժամանակի խնդիր է, ապա ինձ համար անհասկանալի և անընդունելի է կրթության ոլորտում տիրող իրավիճակը, խախտումներն ու չարաշահումները, որոնց վերջնական կարգավորման հարցով ես հենց այսօր կզբաղվեմ>>,- իր խոսքում ընդգծել է մարզպետը` կարևորելով կրթադաստիարակչական գործընթացի բարելավումը` կիրթ սերունդ ունենալու համար:

Տնօրենների պարզաբանումները լսելուց հետո մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ամփոփել է քննարկումը` հանձնարարելով հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնել տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների հետևանքներն ու թերությունները:

Հավելենք, որ թույլ տված խախտումների մասով վերոնշյալ դպրոցների տնօրենների նկատմամբ ՀՀ Արմավիրի մարզպետի որոշմամբ կկիրառվի կարգապահական տույժ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28