Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է <<Գյուղական Տնտեսական Զարգացում-Նոր Տնտեսական Հնարավորություններ>> ծրագրի մոնիտորինգի թիմի ղեկավարին

18.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Գյուղական Տնտեսական Զարգացում-Նոր Տնտեսական Հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի մոնիտորինգի թիմի ղեկավար Վահե Մամբրեյանին:

Հանդիպման շրջանակում ծրագրի մոնիտորինգի թիմի ղեկավարը մարզպետին է ներկայացրել ծրագրի հիմնական նպատակը և նախատեսվող գործողությունների ընթացքը: Վահե Մամբրեյանի խոսքով` ծրագրի նպատակն է աջակցել գյուղական փոքր բիզնեսներին` բացահայտելով հավելյալ եկամտի հնարավորությունները, և դրանք վերածել կայուն տնտեսական գործունեության: Բացի այդ, ծրագիրը նպատակ ունի օգնել գյուղացիական տնտեսություններին` ավելացնելու իրենց եկամուտները շուկաներ մուտք գործելու միջոցով:

<<Գյուղական Տնտեսական Զարգացում-Նոր Տնտեսական Հնարավորություններ>> ծրագրի մոնիտորինգի թիմի ղեկավարը մարզպետ Համբարձում Մաթևոսյանին է ներկայացրել նաև ծրագրի առաջնային և երկրորդական թիրախային խմբերը, հիմնական ուղղությունները, իրականացման փուլերը, ինչպես նաև պայմաններն ու սահմանափակումները:

Անդրադառնալով ծրագրի պայմաններին ու սահմանափակումներին` Վահե Մամբրեյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում տրամադրվելու է 100 դրամաշնորհ, որը լինելու է բացառապես ապրանքային տեսքով: Իսկ շահառուների սեփական ներդրումը կազմելու է ներկայացված ծրագրի 70 տոկոսը, առավելագույն ֆինանսավորումն էլ չի գերազանցելու 15 հազար ԱՄՆ դոլարը:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ողջունել է <<Գյուղական Տնտեսական Զարգացում-Նոր Տնտեսական Հնարավորություններ>> ծրագրի իրականացման գաղափարը և պատրաստակամություն հայտնել համագործակցելու ծրագրի շրջանակում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-09 17:12:14