Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիր ԲԿ

26.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանի ուղեկցությամբ այսօր անակնկալ այցով եղել է Արմավիրի բժշկական կենտրոնում, շրջել բուժհաստատությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, գույքային հագեցվածությանը, զրուցել բուժաշխատողների հետ:

Արմավիր ԲԿ կատարած այցի շրջանակում մարզպետը բուժհաստատության տնօրեն Սարգիս Խաչատրյանի հետ քննարկել է ինֆեկցիոն բաժանմունքը վերաբացելու, արյան կայանը ԲԿ-ի տարածքում տեղակայելու և հեմոդիալիզի բաժանմունքն ընդլայնելու հնարավորությունները: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը տնօրենի հետ քննարկել է նաև բուժհաստատությունը մշտական հոսանքով ապահովելուն և բակային տարածքը բարեկարգելուն վերաբերող հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25