Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ

08.05.2019

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

Թերթելով պատմության էջերը` մեծ հպարտություն ենք ապրում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հատկապես հայ զինվորների ու սպաների, զորավարների ու հերոսների ցուցաբերած քաջության, սխրանքի ու հայրենասիրության համար: Դաժան պայքարում նրանք բռունցքվել և հաղթել են` պաշտպանելով ու փրկելով նաև Հայաստանն ու հայ ժողովրդին, նոր հնարավորություն ստեղծելով մեր երկրի զարգացման և առաջընթացի համար:

Այդ փառահեղ հաղթանակը հայ ժողովրդի կյանքում նորովի է իմաստավորվել 1992 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրմամբ` դառնալով արցախահայության անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկը և նախադրյալներ ստեղծելով Արցախյան ազատագրական պատերազմը հաղթական ավարտով պսակելու համար:

Այսօր հպարտությամբ փաստում ենք, որ կրկնակի դարձած այս տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի վճռականությունն ու կամքը՝ պաշտպանելու իր արժանապատվությունը, անվտանգությունը, ազատ ապրելու և արարելու իրավունքը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին, ազատամարտիկներին և բոլորիս այս նվիրական տոների առթիվ և գլուխ խոնարհում հայրենիքի պաշտպանության համար ընկածների հիշատակի առջև: Թող մեր երկրում և ամենուր հավերժի խաղաղությունը:

 

Լավագույն ցանկություններով`
Համբարձում Մաթևոսյան

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49